ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սա, թանկագիններս, մեր կռիվը չէ

Սա, թանկագիններս, մեր կռիվը չէ
18.05.2013 | 16:35

Ջոկում ե՞ք` ինչ է եղել:

Սևանից «դին» են բերել` ահագին ժողովրդով:
Կառավարության մոտ նրանց են սպասել անհնազանդները:
«Կենտրոնի» ու Պետրոսի «կամերան» ոստիկանները ջարդել-թափել են, Պետրոսը օպերատիվ հաղորդագրություն է տարածել:
Զոհված ազատամարիկների մայրերը փորձում են մտնել կառավարություն, որ անպայման տեսնեն վարչապետին:
Օրը դեմն է, դեռ կարելի է լիքը անհնազանդվել մահացած զինվորի «շուրջ»:
Ու չկա մեկը, որ բացատրի.
-Սա, թանկագիններս, այլ բան է և, խոշոր հաշվով, կապ չունի այն ամենի հետ, ինչ մենք տեսնում ենք:
Արտքաղաքականում Ռուսաստան-Արևմուտք կռիվն է:
Թույլ չտալ Հայաստանը ուշքի գա` գազով, կարկուտով խեղդել: Հանկարծ չգնա ասոցացման համաձայնագիրր ստորագրի կամ մտնի Մաքսային միություն:
Երկկողմանի կռիվ:
Ներքին ոլորտում` լիքը «աբիժնիկ», բայց և գլխավոր աբիժնիկ, որի ոտքի տակից հողը փախավ «երեք անընդմեջ ընտրությունների» ժամանակ` այդքան փող ծախսելու ու ոչնչի չհասնելու դիմաց:
Լսեք՝ սա դարասկիզբն է:
Դարասկզբին մենք մի անգամ արդեն Հանրապետություն ենք կորցրել:
Առաջին Հանրապետություն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ